Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել «Լա Լա Լենդ» ֆիլմը
«Լա Լա Լենդ» կինոնկարը ճանաչվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի հաղթող՝ համալրելով հեղինակավոր «Օսկար» մրցանակի հավակնորդ ֆիլմերի ցանկը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, կինոնկարի գլխավոր դերակատարներն Էմմա Սթոունն ու Ռայան Գոսլինգն են: Ֆիլմի ռեժիսոր Դեմիեն Շազելն անկեղծորեն խոստովանել է, որ ուղղակի ցնցված է «Լա Լա Լենդի» հաջողությունից:
Աղբյուրը մանրամասնում է, որ կինոփառատոնի հաղթող կինոնկարն ընտրվել է հանդիսատեսի քվեարկության արդյունքում:
Ինչ վերաբերում է ֆիլմի սյուժեին, ապա այն պատմում է ջազային դաշնակահարի (Ռայան Գոսլինգ) մասին, որը Լոս Անջելեսում սիրահարվում է երիտասարդ դերասանուհու (Էմմա Սթոուն):










