«Հարի Փոթերի» տունը վաճառքի է հանվել
Փոքրիկ հրաշագործ Հարի Փոթերի մասին ֆիլմից տունը, որը գտնվում է Մեծ Բրիտանիայում, վաճառքի է հանվել 475 հազար ֆունտ սթերլինգով (մոտ 620 հազար ԱՄՆ դոլար), հաղորդում է The Independent-ը:
Խոսքն անգլիական Բրաքնել քաղաքում գտնվող տան մասին է, որտեղ իր բարեկամների մոտ մեծացել է ֆիլմի գլխավոր հերոս Հարի Փոթերը:
Նշվում է, որ նախորդ անգամ տունը վաճառվել է 2010 թվականին` 290 հազար ֆունտ սթերլինգով:










