Հիացած եմ այս ֆիլմով. Ֆարել Ուիլյամսը` Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի մասին

19:31 • 20.09.16

Հայտնի ամերիկացի երգիչ և պրոդյուսեր Ֆարել Ուիլյամսը կիսվել է «Խոստումը» ֆիլմի մասին իր տպավորություններով:

Երգիչն իր թվիթերյան էջում, որին 9 000 000 օգտատեր է հետևում, գրառում է կատարել` ընդգծելով, որ «հիացած է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը դիտելուց հետո»:

Նշենք, որ երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված ֆիլմի մասին իր հիացմունքն ու շնորհակալությունն էր հայտնել նաև աշխարհահռչակ ամերիկահայ երգչուհի Շերը:

Քրիստիան Բեյլի և Օսկար Այզեքի մանակցությամբ էպիկ դրամայի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որին գլխավոր դերակատար Օսկար Այզեքը ներկայացել էր անմոռուկով:

 

 

Հիացած եմ այս ֆիլմով. Ֆարել Ուիլյամսը` Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի մասին