Դենիել Ռեդքլիֆը պատմել է իր կյանքի ամենատհաճ պահի մասին

13:12 • 20.09.16

Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը, որը հայտնի է դարձել Հարի Փոթերի մասին ֆիլմերի շնորհիվ, NME-ին պատմել է իր կյանքի ամենատհաճ պահի մասին:

 

Ռեդքլիֆի խոսքով` դեպքը տեղի է ունեցել բազմամարդ բարում, երբ ինքը 17 տարեկան է եղել: Դերասանը, ճանապարհ բացելով, ցանկացել է հասնել իր ընկերոջ մոտ, երբ նրա կողքով անցնող մի աղջիկ ասել է. «Դեմ չե՞ք լինի… Հնարավոր կլինի՞…»:

 

«Միանգամից մտածեցի, որ ուզում է լուսանկարվել հետս, ու ասացի, որ շտապում եմ: Պարզվեց` ուղղակի փորձում էր անցնել կողքովս: Սա իմ կյանքի ամենատհաճ պահերից է եղել. ամոթից ուզում էի պարզապես գետինը մտնել»,- պատմել է դերասանը:

Դենիել Ռեդքլիֆը պատմել է իր կյանքի ամենատհաճ պահի մասին