Կոնչալովսկու «Դրախտը» ներկայացվել է «Օսկարի»
Ռուսական կինոարվեստի ամենաերևելի ներկայացուցիչներից մեկի՝ Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» («Рай») դրաման Ռուսաստանի կողմից ներկայացվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի:
Ինչպես նշում է lenta.ru-ն, տեղեկանալով այդ մասին՝ ռեժիսորը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին:
Ինչ վերաբերում է ֆիլմի սյուժեին, ապա գործողությունները ծավալվում են Երկրորդ աշխարհամարտի տարիներին: Գլխավոր դերակատարներն են Յուլյա Վիսոցկայան, որը, ի դեպ, Կոնչալովսկու կինն է, Վիկտոր Սուխորուկովը, Քրիստիան Կլաուսը:
Հիշեցնենք, որ այս ֆիլմի համար Կոնչալովսկին Վենետիկի 73-րդ կինոփառատոնում արժանացել է «Արծաթե առյուծի»:










