Ջիմ Քերիին մեղադրում են նախկին սիրեցյալի մահվան մեջ

07:00 • 20.09.16

Հայտնի հոլիվուդյան դերսան Ջիմ Քերիի նախկին ընկերուհու ամուսինը դերասանին մեղադրել է կնոջ սպանության մեջ, նշելով, որ նա ապօրինի կերպով կնոջը հատուկ դեղորայքներ է տրամարդել, որոնց չափաբժնի չարաշահումից էլ մեկ տարի առաջ նա մահացել էր: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Մահացած Կատրիոնա Ուայթի ամուսինը՝ Ուայթ Մարկ Բերտոնը մեղադրում է Քերիին իր հարստության ու կարգավիճակի օգտագործմամբ ապօրինի կերպով կախվածություն առաջացնող դեղամիջոցների ձեռք բերման մեջ:

Մեկ տարի առաջ ոստիկանությունը հայտնաբերել էր կնոջ դին Լոս-Անջելեսի բնակարանում: Հավանաբար, նա ինքնասպան է եղել մեծ քանակութամբ դեղորայք ընդունելու ճանապարհով: Լրատվամիջոցները հաղորդել են, որ դեպքից մի քանի ժամ առաջ նա և Քերին խզել են իրենց հարաբերությունները: Այդ պահին նա դեռ ամուսնացած է եղել Բերտոնի հետ:

Բերտոնը պնդում է, որ Քերին ստացել է հատուկ դեղորայքն ու այն փոխանցել Ուայթին, չնայած, որ տեղեկացած է եղել, որ կինը ընկճախտի հակում ունի և նախկինում էլ ինքնասպանության փորձեր է արել: Հայցվորը նաև պնդում է, թե Քերին փորձել է թաքցնել իր մասնակցությունը, հայտարարելով, որ կինը գողացել է իր դեղորայքը:

 

 

Ջիմ Քերիին մեղադրում են նախկին սիրեցյալի մահվան մեջ