«Ֆիլիպոն». Ֆիլիպ Կիրկորովին վերածել են հազվագյուտ պոկեմոնի (տեսանյութ)
ՌԴ հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «Դիսկոտեկա Ավարիա» («Дискотека Авария») խմբի նոր տեսահոլովակում վերածվել է հազվագյուտ վիրտուալ էակի՝ «Ֆիլիպոն» պոկեմոնի:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ուշագրավ տեսանյութը հրապարակվել է խմբի յութուբյան ալիքում:
Ըստ դրա սյուժեի՝ երաժիշտները որսում են հազվագյուտ «ֆիլիպոնների»՝ փորձելով կրկնօրինակել ամիսներ առաջ ներկայացված և ամբողջ աշխարհում լայն տարածում գտած Pokemon GO խաղը:
Աղբյուրը մանրամասնում է, որ, ի տարբերություն սովորական պոկեմոնների, որոնց որսում են հատուկ գնդակների միջոցով, «ֆիլիպոններին» կարելի է որսալ՝ միայն դրանց վրա ծաղիկներ շաղ տալով:










