«Սնոուդենը» ԱՄՆ-ում  դարձել է Օլիվեր Սթոունի ֆիլմերի շարքում ամենաքիչ դրամարկղային հավաք ունեցող ֆիլմը  

03:58 • 20.09.16

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին պատմող «Սնոուդեն» ֆիլմը ԱՄՆ-ում կինովարձույթի առաջին օրերին վաստակել է 8 մլն դոլար, որը հազվադեպ նվազագույն ցուցանիշ է Օիլվեր Սթթունի կինոկարիերայում, հաղորդում է Film Journal պարբերականը:

Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ի կինոէկրաններ են բարձրացել միանգամից երեք ֆիլմ՝ «Բրիջետ Ջոնսոն 3», «Բլերից կախարդը» և «Սնոուդեն»: Դրանցից ոչ մեկը չի հավաքել ավելի քան 10 մլն դոլար, սակայն «Սնոուդենի» ցուցանիշն ամենանվազն է եղել: 50 մլն դոլար բյուջեով ֆիլմը ցուցադրվել է 2443 կինոթատրոններում և վաստակել է ընդամենը 8,02 մլն դոլար: Ինչպես նշում է Hollywood reporter-ը՝  «Սնոուդենի» ցուցադրության առաջին օրերի դրամարկղային հավաքը նվազագույնն է Օլիվեր Սթոունի ռեժիսորական կարիաերայում:

«Սնոուդեն» ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին, ով 2013թ-ի հունիսին Washington Post և Guardian թերթերին մի շարք գաղտնի նյութեր փոխանցեց ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսության վերաբերյալ:

 

 

«Սնոուդենը» ԱՄՆ-ում  դարձել է Օլիվեր Սթոունի ֆիլմերի շարքում ամենաքիչ դրամարկղային հավաք ունեցող ֆիլմը