Դոմինիկացիները դեմ են Վարգաս Լոսայի գրական մրցանակով պագևատրմանը

05:48 • 20.09.16

Դոմինիկյան հանրության ներկայացուցիչները երեքշաբթի մի քանի բողոքի ակցիա են կազմակերպել 19-րդ Գրքի միջազգային տոնավաճառի նախօրեին, որի ժամանակ պերուացի հայտնի գրող Մարիո Վարգաս Լոսան պետք է ստանա Պեդրո Էնրիկես Ուրենի անվան միջազգային մրցանակը:

Այդ մասին Սանտա-Դոմինգոյից հաղորդել է Պրենսա Լատինա գործակալությունը: Այդ մրցանակը սահմանվել է 2013թ-ին գրողների աշխատանքի գնահատման համար: Այն կրում է դոմինիկացի հայտնի մանկավարժի և լրագրողի անունը:

Վարգաս Լոսային մրցանակը շնորհվել է դոմինիկյան գրականագետների ժյուրիի կողմից: Այնուամենայնիվ, մշակույթի շատ գործիչներ դեմ են հանդես եկել Նոբելյան դափնեկրին այդ մրցանակի շնորհման օգտին, քանի որ նա հանդես է եկել այլ երկրների ներկայացուցիչներին դոմինիկյան քաղաքացիություն տրամադրելու քաղաքականության քննադատությամբ:

Սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ն ընթացող ֆորումին մասնակցում է 18 երկրի ավելի քան 200 ներկայացուցիչ:


Դոմինիկացիները դեմ են Վարգաս Լոսայի գրական մրցանակով պագևատրմանը