Սա մի ողջ դարաշրջանի ավարտ է. Ադելն իր համերգը նվիրել է Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին (լուսանկարներ)

13:52 • 21.09.16

Բրիտանացի աշխարհահռչակ երգչուհի Ադելը Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենում» կայացած համերգը նվիրել է Հոլիվուդի թերևս ամենահայտնի ու գեղեցիկ զույգերից մեկին՝ Բրեդ Փիթին ու Անջելինա Ջոլիին, որոնք ամուսնալուծվելու որոշում են կայացրել:

 

Goodbye, Brangelina: Adele took the time during her concert on Tuesday to dedicate her NYC show to Brad Pitt and Angelina Jolie whose split was announced earlier in the day

 

«Սա մի ողջ դարաշրջանի ավարտ է: Այսօր՝ այս երեկո, ես իմ համերգը նվիրում են հենց նրանց: Ես չեմ սիրում լսել բամբասանքներ, քանի որ անձնականը պետք է մնա անձնական: Սակայն այս առավոտ ես արթնացա ու շոկի մատնվեցի այդ լուրից»,-ասել է 28-ամյա երգչուհին՝ նկատի ունենալով աստղային զույգի բաժանումը:

 

'Send my love:' The 28-year-old singer addressed the 'elephant in the room' sending a stir of emotions to her fans

 

The Daily Mail-ը հավելում է, որ զույգին մոտ աղբյուրի փոխանցմամբ, ամուսնալուծության վերաբերյալ հայցն առաջինը ներկայացրել է 41-ամյա Ջոլին:

 

It's over: Angelina reportedly filed the divorce papers on Monday, nearly blindsiding Brad with the decision 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Հոլիվուդի ամենասիրված դերասանուհիներից մեկը՝ Ջենիֆեր Էնիսթոնը, մեկնաբանել է իր նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի և սեքս խորհրդանիշ Անջելինա Ջոլիի ամուսնալուծության վերաբերյալ լուրը:

 

Disappointment: Angelina reportedly made the decision due to the 52-year-old actor's unhealthy parenting and is asking for physical custody of her six children

Դերասանուհին ասել է, որ «նրանց ամուսնալուծությունը պատիժն է այն բանի, ինչ տեղի ունեցավ իր հետ 11 տարի առաջ» (նկատի ունի Ջոլիի պատճառով իր և Փիթի բաժանումը-խմբ.):

  

 

Սա մի ողջ դարաշրջանի ավարտ է. Ադելն իր համերգը նվիրել է Բրեդ Փիթին և Անջելինա Ջոլիին (լուսանկարներ)