Դա ճակատագրի պատասխանն է. Ջենիֆեր Էնիսթոնը մեկնաբանել է Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի բաժանումը
Հոլիվուդի ամենասիրված դերասանուհիներից մեկը՝ Ջենիֆեր Էնիսթոնը, մեկնաբանել է իր նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի և սեքս խորհրդանիշ Անջելինա Ջոլիի ամուսնալուծության վերաբերյալ լուրը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, դերասանուհին ասել է, որ «նրանց ամուսնալուծությունը պատիժն է այն բանի, ինչ տեղի ունեցավ իր հետ 11 տարի առաջ» (նկատի ունի Ջոլիի պատճառով իր և Փիթի բաժանումը-խմբ.):

Քառասունյոթամյա դերասանուհուն մոտ աղբյուրների փոխանցմամբ՝ Էնիսթոնը մի տեսակ բավարարվածության զգացում է ապրել՝ տեղեկանալով զույգի սպասվելիք ամուսնալուծության մասին:

Նրանք նաև հավելել են, որ Էնիսթոնը երբեք կասկածներ չի ունեցել այն հարցում, որ Փիթի ու Ջոլիի ամուսնալուծությունը սոսկ ժամանակի խնդիր է:

Հիշեցնենք, որ Ջոլին և Փիթը ծանոթացել են «Պարոն և տիկին Սմիթները» ֆիլմի նկարահանման հրապարակում: Այդ ժամանակ դերասանը, ամուսնացած լինելով Էնիսթոնի հետ, սիրահարվել է Ջոլիին ու հանուն նրա հեռացել կնոջից: Մեկ տարի անց Ջոլին և Փիթն ամուսնացել են: Հետագայում զույգն ունեցել է 3 դուստր:















