Համացանցում է հայտնվել Բրեդ Փիթի ու Մարիոն Կոտիյարի մասնակցությամբ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

15:58 • 21.09.16

Համացանցում է հայտնվել «Դաշնակիցները» պատմական դրամայի թրեյլերը, որի գլխավոր դերակատարները Բրեդ Փիթն ու Մարիոն Կոտիյարն են:

 

Ինչպես նշում է Lenta.ru-ն, ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1942 թվականին: Հյուսիսային Աֆրիկայում իրականացվող առաքելության ժամանակ Փիթի ու Կոտիյարի հերոսները սիրահարվում են: Նրանք ընտանիք են կազմում ու երեխա ունենում, իսկ հետո պարզվում է, որ կինը կարող է նացիստական լրտես լինել:

 

Կայքը գրում է, որ ֆիլմն էկրաններին կհայտնվի 2016 թվականի նոյեմբերին:

 

Համացանցում է հայտնվել Բրեդ Փիթի ու Մարիոն Կոտիյարի մասնակցությամբ ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)