AC/DC խմբի բասիստը հաստատել է իր կարիերայի ավարտը

16:13 • 21.09.16

Ավստրալական AC/DC ռոք խմբի բասիստ Քլիֆ Ուիլյամսը հաստատել է իր կարիերայի ավարտը, հաղորդում է Rolling Stone-ը:

 

«Եկել է իմ գնալու ժամանակը, ահա և վերջ»,- ասել է Ուիլյամսը: Երաժշտի խոսքով` ինքն անհամբերությամբ է սպասում հանգստի գնալուն ու ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

 

Կայքը գրում է, որ Ուիլյամսը AC/DC-ին միացել է 1977 թվականին` փոխարինելով խմբի բասիստ Մարկ Էվանսին: 2016 թվականին նա սկսել է կենսաթոշակի անցնելու վերաբերյալ ակնարկներ անել և հայտնել է հյուրախաղային ուղևորություններից ու ստուդիական ձայնագրություններից հրաժարվելու պլանների մասին:

 

AC/DC խմբի բասիստը հաստատել է իր կարիերայի ավարտը