Մահացել է «8-րդ մղոն» ֆիլմի ռեժիսոր Քյորթիս Հենսոնը
Լոս Անջելեսում 71 տարեկանում կյանքից հեռացել է հոլիվուդյան հայտնիր ռեժիսոր Քյորթիս Հենսոնը, ում նկարահանած ֆիլմերի շարքում է ռեփեր Էմինեմի մասնակցությամբ «8-րդ մղոն» կինոնկարը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Լոս Անջելեսի ոստիկանությանը հղումով, ռեժիսորը մահացել է բնական պատճառներով: Նրա դին հայտնաբերվել է Հոլիվուդում գտնվող իր տանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռեժիսորի դերում Հենսոնի դեբյուտը կայացել է «Քաղցր սպանություն» ֆիլմի շրջանակում:
1990-ականներին նա նկարահանել է մի քանի հաջողված ֆիլմ, որոնցից մեկը՝ «Լոս Անջելեսի գաղտնիքները», 9 տարբեր անվանակարգերում հեղինակավոր «Օսկար» մրցանակի է առաջադրվել՝ հաղթելով դրանցից 2-ում:










