«Եվրատեսիլ-2017»-ի բացման արարողությունը ցանկանում են անցկացնել Կիևի Սոֆիայի տաճարի տարածքում

17:24 • 21.09.16

«Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի բացման արարողությունը պլանավորվում է անցկացնել Կիևի Սոֆիայի տաճարի տարածքում: Այս մասին հաղորդում է УНИАН-ը` հղում անելով UA.Перший հեռուստաալիքին:

 

Նշվում է, որ որոշումը կայացվել է Եվրոպական հեռարձակողների միության, Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության, Կիևի քաղաքային վարչակազմի, ինչպես նաև` Ստոկհոլմի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման արդյունքում:

 

Կիևի քաղաքային վարչակազմի նախագահի տեղակալ Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ այժմ «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի տարածքում գտնվող տաճարներում պատարագներ չեն անցկացվում, այդ իսկ պատճառով «Եվրատեսիլ-2017»-ի բացման արարողությունը չի վիրավորի հավատացյալների կրոնական զգացմունքները:

 

Ռեզնիկովի խոսքով` մրցույթի երկրպագուների համար հեռարձակում ապահովելու նպատակով արգելոցի հրապարակում էկրաններ կտեղադրվեն:

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ «Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի Կիևում:

«Եվրատեսիլ-2017»-ի բացման արարողությունը ցանկանում են անցկացնել Կիևի Սոֆիայի տաճարի տարածքում