Մերիլին Մենսոնը պատմել է Թրամփի ու Քլինթոնի հանդեպ վերաբերմունքի մասին
Հայտնի ամերիկացի ռոք երաժիշտ Մերիլին Մենսոնը հայտնել է, որ առաջիկա ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ չի քվեարկի ո՛չ Դոնալդ Թրամփի, ո՛չ Հիլարի Քլինթոնի օգտին, հաղորդում է Rolling Stones-ը:
«Ինձ դուր չեն գալիս թեկնածուները, այդ իսկ պատճառով չեմ մասնակցի ընտրություններին: Չեմ կարծում, որ սա վախկոտի դիրքորոշում է: Ուղղակի չեմ ուզում որպես ընտրող այդ քաղաքական գործընթացի մաս դառնալ»,- ասել է երաժիշտը:
Մենսոնը նաև նշել է, որ 2012 թվականին, երբ ինքը քվեարկել է Բարաք Օբամայի օգտին, ունեցել է «պատմությանն առնչություն ունենալու» զգացողություն:










