«Հետ դեպի ապագա-2» ֆիլմից հայտնի ինքնակապվող քուղերով սպորտային կոշիկները վաճառքի կհանվեն նոյեմբերին (լուսանկարներ)
Նոյեմբերի 28-ին վաճառքի կհանվեն «Հետ դեպի ապագա-2» ֆիլմից հայտնի Nike ապրանքանիշի սպորտային կոշիկները, հաղորդում է The Verge-ը:
Նշվում է, որ սպորտային կոշիկները ստեղծվել են ֆուտուրիստական կոշիկների նմուշի հիման վրա, որը կրում է Մայքլ Ջեյ Ֆոքսի հերոսը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Nike HyperAdapt 1.0 նմուշի հիմնական առանձնահատկությունն ավտոմատ կոճկումն է: Կոշիկները նաև օժտված են LED-լուսավորմամբ:
Դեռևս հայտնի չէ, թե կոշիկները որքան կարժենան, սակայն սկզբնական շրջանում դրանք կվաճառվեն միայն ԱՄՆ-ում:














