Ուկրաինական Ռադայի պատգամավորների կռիվը տեղ է գտել Մոբիի նոր տեսահոլովակում (տեսանյութ)
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների կռիվը, ինչպես նաև ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթը տեղ են գտել հայտնի ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր ու դիջեյ Մոբիի նոր տեսահոլովակում:
Ինչպես նշում է ТАСС-ը, Մոբին These Systems Are Failing տեսահոլովակում ցույց է տալիս ժամանակակից հասարակության կործանումը: Տեսահոլովակում տեղ են գտել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից հետո լքված Պրիպյատ քաղաքը, ինչպես նաև` ռազմական գործողությունների հետևանքով ավերված քաղաքները, սնանկությունն Աֆրիկայում ու ավտոմոբիլային խցանումները:
Տեսահոլովակում կան նաև մարդաշատ լողափերի պատկերներ, խանութի այցելուների կռիվներ, անտառահատումներ ու բնական աղետներ:










