Բրեդ Փիթը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում. TMZ
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը քննության տակ է առնվել. աստղը մեղադրվում է երեխաների հանդեպ դաժան վարքի ցուցաբերման համար:
Ինչպես հայտնում է TMZ-ն, անցած շաբաթ դերասանը, ընտանիքի հետ գտնվելով մասնավոր ինքնաթիռում, զայրացել է, սկսել գոռգոռալ, վիրավորել երեխաներին ու նույնիսկ հարվածել նրանցից մեկին: Սակայն աղբյուրը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչպես է Փիթը հարվածել երեխային:

Հայտնի է, որ Փիթն ու Ջոլին արդեն հարցաքննվել են, իսկ երեխաները հարցաքննվելու են ավելի ուշ:

Փիթին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ դերասանը հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքն ու շատ լուրջ է վերաբերվում այս հարցին: TMZ-ն չի բացառում, որ հենց այս միջադեպը կարող էր առիթ տալ Փիթի և Ջոլիի ամուսնալուծության գործընթացի մեկնարկի համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ջոլին ամուսնալուծություն հայց է ներկայացրել դատարան՝ նշելով, որ գոհ չէ ամուսնու ծնողական պարտականությունների կատարման մակարդակից: Քառասունմեկամյա դերասանուհին խնդրել է դատարանին 6 երեխայի խնամակալության իրավունքն իրեն տալ՝ թույլ տալով Փիթին հանգստյան օրերին այցելել նրանց:

Հայտնի է, որ զույգը համատեղ կյանքի 11 տարվա ընթացքում ունեցել է 3 երեխա, իսկ մյուս 3-ը որդեգիր են:











