«Մեծ պայթյունի տեսության» դերասանները զբաղեցրել են Forbes-ի վարկանիշի առաջին տեղերը (լուսանկարներ)

14:50 • 23.09.16

Ամերիկյան «Մեծ պայթյունի տեսություն» գիտահանրամատչելի սերիալի չորս դերասան գլխավորել է Forbes ամսագրի կազմած հեռուստատեսության ամենաբարձր վճարվող դերասանների ցանկը, հաղորդում է Lenta.ru-ն:

 

Կայքը գրում է, որ ցանկը գլխավորել է Ջիմ Փարսոնսը, որը սերիալում խաղում է Շելդոն Կուպերի դերը: 2016 թվականին դերասանը 25,5 միլիոն դոլար է վաստակել:

 

Փարսոնսին հաջորդում են նրա գործընկերները` Ջոնի Գալեքին (Լեոնարդ)՝ 24 միլիոն դոլար եկամտով, Սայմոն Հելբերգը (Հովարդ)՝ 22,5 միլիոն դոլար եկամտով և Կունալ Նայարը (Ռաջեշ)` 22 միլիոն դոլար եկամտով:

 

Նշվում է, որ «Մեծ պայթյունի տեսության» դերասանները յուրաքանչյուր դրվագի համար մեկական միլիոն դոլար են ստանում. այսպիսի պայման է դրել Ջիմ Փարսոնսը 2014 թվականին` նախքան նոր սերիալում նկարահանվելու համաձայնություն տալը:

 

Ջիմ Փարսոնս

 

Ջոնի Գալեքի

 

Սայմոն Հելբերգ

 

Կունալ Նայար

«Մեծ պայթյունի տեսության» դերասանները զբաղեցրել են Forbes-ի վարկանիշի առաջին տեղերը (լուսանկարներ)