Հրապարակվել է «Ձմեռ պապ. Մոգերի պայքար» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Ֆյոդոր Բոնդարչուկի դերակատարությամբ (տեսանյութ)

16:07 • 23.09.16

Համացանցում հրապարակվել է «Ձմեռ պապ. Մոգերի պայքար» ամանորյա ֆիլմի առաջին թրեյլերը, որում գլխավոր դերը խաղացել է Ֆյոդոր Բոնդարչուկը, հաղորդում է Lenta.ru-ն:

 

Ըստ սյուժեի` երիտասարդ Մաշային տանջում են թռչող հրավառ հրեշների տեսիլքները, և մի անգամ Մոսկվայի կենտրոնում նա տեսնում է թևավոր հրեշների պայքարը: Հրեշներին դիմակայում են երիտասարդներ, որոնք իրենց մոգեր են կոչում: Հերոսուհին գաղտնի կորպորացիա է ընկնում, որտեղ իմանում է, որ Ձմեռ պապը գոյություն ունի և Երկիրը պաշտպանում է մութ ուժերի ներխուժումից:

 

Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորն Ալեքսանդր Վոյտինսկին է: Ֆյոդոր Բոնդարչուկից բացի, ֆիլմում նկարահանվել են դերասաններ Ալեքսեյ Կրավչենկոն, Տաիսիա Վիլկովան, Նիկիտա Վոլկովը, Եգոր Բերոևը, Քսենիա Ալֆյորովան և այլք: Ֆիլմը կթողարկվի 2016 թվականի դեկտեմբերի 29-ին:

 

 

 

Հրապարակվել է «Ձմեռ պապ. Մոգերի պայքար» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Ֆյոդոր Բոնդարչուկի դերակատարությամբ (տեսանյութ)