Ծնվել է Ադամ Լևինի և Բեհաթի Փրինսլուի առաջնեկը (լուսանկարներ)
Հանրահայտ Maroon 5 ռոք խմբի մեներգիչ Ադամ Լևինի կյանքում այսուհետ կա 2 սիրելի «աղջիկ»՝ կինը՝ սուպերմոդել Բեհաթի Փրինսլուն, և նորածին դուստրը, որն օրեր առաջ լույս աշխարհ է եկել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:
Ինչպես նշում է Tatler-ը, ամուսինները նախապես իմացել են, որ իրենց առաջնեկն աղջիկ է լինելու, ուստի հասցրել են նրա համար անուն ընտրել (Դասթի Ռոուզ Լևին):
Աղբյուրը մանրամասնում է, որ ռոքերը ոչ մի դեպքում չէր ուզում բաց թողնել դստեր լույս աշխարհ գալու պահը, ուստի ծննդաբերությունից 1 շաբաթ առաջ չեղարկել է Maroon 5-ի բոլոր համերգներն ու անընդհատ գտնվել կնոջ կողքին:















