Ամերիկացի նկարիչը Գարֆիլդին միաձուլում է պոկեմոնների հետ (նկարազարդումներ)
ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում բնակվող նկարիչ Շոն Բոուերսն աննախադեպ նախագիծ է սկսել, որը կոչվում է «Գարֆեմոն»: Գաղափարը բավականին պարզ է. նկարիչը որոշել է 151 պոկեմոններին միաձուլել հայտնի «Գարֆիլդ» մուլտֆիլմի գլխավոր հերոսի հետ:
Ինչպես նշում է Boredpanda.com-ը, միաձուլման ընթացքում Բոուերսին հաջողվում է պահպանել Գարֆիլդի ու պոկեմոնների կերպարները` միաժամանակ լրիվությամբ նոր կերպարներ ստեղծելով: Նկարիչն արդեն ավարտել է 151-ից 46 կերպարների ստեղծման աշխատանքը:
Գարֆպիքս

Բալբագարֆ

Փսայգարֆ

Գարֆմանդեր

Գարֆիվագ

Գոլգարֆ

Քագարֆ

Թանգլգարֆ

Էվֆիլդ

Գարֆլաքս











