«Հարի Փոթերի» երկրպագուների համար սեփական «պատրոնուսը» որոշելու թեստ է թողարկվել
Pottermore կայքը Հարի Փոթերի մասին գրքերի ու ֆիլմերի երկրպագուների համար սեփական «պատրոնուսը» որոշելու թեստ է թողարկել, հաղորդում է Gazeta.ru-ն:
Թեստ անցնողին առաջարկվում է թուլանալ, մտածել ամենահաճելի հիշողության մասին ու պատասխանել մի քանի հարցի, ինչից հետո կայքը բացահայտում է «պատրոնուսը»:
Նշենք, որ գրող Ջոան Ռոուլինգի աշխարհում «պատրոնուսը» կենդանու մարմնով էակ է, որը կախարդներին պաշտպանում է դեմենտորների` չար էակների հարձակումներից: «Պատրոնուսին» կանչում են երջանիկ հիշողությունների ու «Էքսպեկտո պատրոնում» նզովքի միջոցով:










