«Աշխարհի ամենամիայնակ շունը» նկարահանվել է «Տրանսֆորմերներ-5» ֆիլմում (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում Ֆրեյա մականունով ստաֆորդշիրյան բուլտերիերը, որը համարվում է աշխարհի ամենամիայնակ շունը, նկարահանվել է «Տրանսֆորմերներ» ֆիլմի հինգերորդ մասում, հաղորդում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ շան հետ կադրում հայտնվում է բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը: Ֆիլմը կթողարկվի 2017 թվականի հունիսին:
Լրատվամիջոցները Ֆրեյայի մասին առաջին անգամ գրել են 2016 թվականի մայիսին: Շունն արդեն վեց տարի ապրում է կենդանիների ապաստարաններից մեկում, սակայն ոչ ոք չի վերցնում նրան, քանի որ նա էպիլեպսիա ունի:










