Լոս-Անջելեսում կանադացի հաղորդավարի տանը հայտնաբերել են սպանված դերասանի մարմին
Լոս-Անջելեսի մասնավոր տներից մեկում, որը վարձակալել է հայտնի կանադացի հաղորդավարը, հայտնաբերվել է տղամարդու դի: Այդ մասին հաղորդել է ABC հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ սպանվածը 41-ամյա կանադացի դերասան Ռիչարդ Հոնգն է: Նրա մարմինը ծանր գանգուղեղային վնասվածքով ոստիկանության կողմից հայտնաբերվել է Հոլիվուդում՝ Ջորջ Ստրումբուլոպուլոսի տանը, ով դեպքի պահին գործուղման մեջ է եղել:
Համաձայն ABC-ի՝ իրավապահ մարմիններում հակված են կարծել, որ Հոնգը դարձել է գողության փորձի զոհ: Ականատեսները պատմել են, թե ինչպես է տնից կասկածելի տղամարդ դուրս վազել: Հիմա նրան որոնում են:
Ստրումբուլոպուլոսը հայտարարություն է տարածել, որտեղ նա հաղորդել է, որ զոհվածը իր մտերիմ ընկերն է եղել ու իր տանը հյուր է եղել:










