Սլովակիայում բացվել է «գունավոր դրախտ»՝ կինոսերների համար (լուսանկարներ)
Սլովակիայում բացվել է աշխարհում ամենաինքնատիպ կինոթատրոններից մեկը՝ Tuli Cinema-ն, որն աչքի է ընկնում խայտաբղետ, տրամադրություն բարձրացող գունային լուծումներով:

Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, դիզայներ Միխալ Ստացկոն նկատել է, որ կինոթատրոնը ներսից նման է գունավոր կոնֆետներով լի տուփի:

Ստորև ներկայացված ֆոտոշարքից պարզ է դառնում, որ կինոթատրոնում հյութեղ, վառ գունավորում ունեն ոչ միայն փափուկ նստատեղերը, այլև՝ պատերը:

Կինոթատրոնի մյուս առավելություններից մեկն այն է, որ այն համալրված է բարձրակարգ տեսաձայնային համակարգերով՝ ապահովելով անմոռանալի կինոդիտում:












