Ֆրանսիացին այրվող կրակով սպիտակ թղթի վրա մարդկային դեմք է նկարում (տեսանյութ)
Ֆրանսիացի նկարիչ Սթիվեն Սպազուկն անբացատրելի սեր է տածում կրակի հանդեպ: Ուստի՝ արվեստագետը որոշել է ստեղծագործական կյանքում նկարչությունը համատեղել այրող տարերքի հետ:
Ինչպես նշում է boredpaոda.com կայքը, վերջին 15 տարվա ընթացքում Սպազուկը մշակել է նկարելու ինքնատիպ տեխնիկա, որը թույլ է տալիս այրվող կրակի ծխով գեղեցիկ պատկերներ նկարել սպիտակ թղթին:
Այլ կերպ ասած՝ ֆրանսիացին ներկերն ու վրձինը փոխարինում է սև ծխով ու ստանում շատ հետաքրքիր արդյունք։










