Փիթի հետ ընտանեկան խնդիրների պատճառ են դարձել Ջոլիի քաղաքական նկրտումները

17:16 • 25.09.16

Հոլիվուդյան ամենաներդաշնակ զույգերից մեկի` Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության հիմնական պատճառը դարձել են Ջոլիի քաղաքական նկրտումները: Այս մասին սեպտեմբերի 25-ին հայտնել է TMZ ամսագիրը` վկայակոչելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուրի խոսքով` դերասանուհին, իբրև, երազում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի մասին և այդ նպատակով նա նույնիսկ երկու քաղաքական խորհրդատու է վարձել: Փիթը երբեք դեմ չի եղել կնոջ բարեգործական գործունեությանը` ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության բարի կամքի դեսպանի պաշտոնում: Սակայն ընտանիքում վեճի պատճառ է դարձել այն, որ Ջոլին հակամարտության գոտիներ ուղևորվելիս իր հետ տարել է երեխաներին:

Աղբյուրի խոսքով` վերջին կաթիլը դարձել է այն, որ դերասանուհին ցանկացել է երեխաներին իր հետ Սիրիա տանել:

Հիշեցնենք, որ Ջոլի-Փիթ զույգի ամուսնալուծության մասին TMZ ամսագիրը հաղորդել էր օրեր առաջ, որից հետո հաղորդվում էր, որ Ջոլին ամուսնալուծության դիմում է ներկայացրել: Տարբեր հաղորդումների համաձայն` դերասանուհին գոհ չէ երխաների նկատմամբ ամուսնու վերաբերմունքից:

 

Փիթի հետ ընտանեկան խնդիրների պատճառ են դարձել Ջոլիի քաղաքական նկրտումները