Լեդի Գագան հրապարակել է իր նոր ալբոմի երգացանկը

11:04 • 25.09.16

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան Twitter-ում հրապարակել է իր նոր` Joanne ալբոմի երգացանկը:

 

Ինչպես նշում է Gazeta.ru-ն, ալբոմը կազմված կլինի 11 երգից: Ալբոմում տեղ կգտնի Perfect Illusion սինգլը, ինչպես նաև` Florence & The Machine խմբի երգչուհի Ֆլորենս Ուելչի հետ համատեղ աշխատանքը:

 

Կայքը գրում է, որ ալբոմի դելյուքս-տարբերակի մեջ կներառվի 14 երգ:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեդի Գագան նոր ալբոմն անվանել է իր հանգուցյալ մորաքույր Ջոաննայի պատվին:

 

Նշվում է, որ երգչուհու հինգերորդ ձայնասկավառակը կթողարկվի հոկտեմբերի 21-ին: