Թրումեն Կապոտեյի նախկին կինը նրա աճյունի մի մասը վաճառել է 45 հազար դոլարով

11:40 • 25.09.16

Հայտնի ամերիկացի գրող Թրումեն Կապոտեյի նախկին կինը նրա աճյունի մի մասը աճուրդի ժամանակ վաճառել է 45 հազար ԱՄՆ դոլարով, հաղորդում է CNBC-ն:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Julien's Auctions աճուրդային տունն ի սկզբանե ենթադրելիս է եղել, որ գրողի աճյունը կարող է վաճառվել 4 հազար ԱՄՆ դոլարով:

 

Նշենք, որ Թրումեն Կապոտեն մահացել է 1984 թվականին Լոս Անջելեսում: Նրա պատմվածքներից, վեպերից, պիեսներից ու վավերագրական աշխատանքներից շատերը ճանաչվել են համաշխարհային գրականության դասական ստեղծագործություններ, այդ թվում` «Նախաճաշ Տիֆանիի մոտ» նովելն ու «Սառնարյուն սպանություն» փաստագրական վեպը:

Թրումեն Կապոտեյի նախկին կինը նրա աճյունի մի մասը վաճառել է 45 հազար դոլարով