Միխայիլ Բուլգակովի նամակը աճուրդում վաճառվել է 500 հազար ռուբլիով

23:30 • 26.09.16

Գրող Միխայիլ Բուլգակովի նամակը, որը նա ուղղել է իր երկրորդ կին Լյուբով Բելոզերսկային, աճուրդում վաճառվել է 500 հազար ռուբլիով:

 

Ինչպես նշում է Gazeta.ru-ն, նամակը գրվել է 1932 թվականի հուլիսի 22-ին:

 

«Լյուբով Եվգենյեվնայի հիշողությունների համաձայն` նրա արխիվում պահպանվել են ամուսնու` կատուների անունից գրված մի շարք նամակներ: Կոլեկցիոները ձեռք է բերել հենց այդ նամակներից մեկը»,- ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

 

Նշվում է, որ նամակը վաճառվել է 500 հազար ռուբլիով, ինչը երկու անգամ բարձր է մեկնարկային գնից:

Միխայիլ Բուլգակովի նամակը աճուրդում վաճառվել է 500 հազար ռուբլիով