Fatboy Slim-ը շուրջ 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է կնոջից

15:12 • 26.09.16

Անգլիացի դերասանուհի ու ռադիոհաղորդավարուհի Զոի Բոլը շուրջ 18 տարվա ամուսնությունից հետո հայտարարել է բրիտանացի երաժիշտ Քվենտին Լեո Կուկից բաժանվելու մասին, որն առավել հայտնի է Fatboy Slim մականվամբ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով դերասանուհու թվիթերյան գրառմանը:

 

Բոլը գրել է, որ ինքն ու Քվենտինը լավ ընկերներ են մնացել ու կշարունակեն իրար աջակցել ու միասին դաստիարակել երեխաներին:

 

Նշվում է, որ զույգն ամուսնացել է 1999 թվականի օգոստոսին և 15-ամյա որդի ու 6-ամյա դուստր ունի:

 

Fatboy Slim-ը շուրջ 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է կնոջից