ԱՄՆ-ի անտառներում «մեկուսացած» գրադարան, որ յուրաքանչյուր գրքասերի երազանքն է (լուսանկարներ)

08:33 • 26.09.16

Որոշ մարդիկ սիրում են գրքեր կարդալ սրճարաններում կամ հասարակական տրանսպորտում, մյուսները` ամենախաղաղ ու հանգիստ վայրում, որ հնարավոր է գտնել: Մենության ու լռության մեջ կարդալ սիրող մարդիկ գնահատում են գրքերի աշխարհն ամբողջությամբ «սուզվելու» ու այն վայելելու հաճույքը:

 

Ինչպես նշում է Boredpanda.com-ը, ամերիկյան Studio Padron ընկերությունը Hemmelig Rom (նորվեգերեն` «գաղտնի սենյակ») անվանումով գրադարան է նախագծել ու կառուցել, որն ամբողջովին համապատասխանում է մեկուսացման մեջ կարդալ սիրող յուրաքանչյուր գրքասերի պահանջներին:

 

Կայքը գրում է, որ անտառում «կորած» այս գրադարանը 200 քառակուսի մետր մակերես ունի և պատրաստված է կաղնուց: Շինության ներսում մահճակալ, բազկաթոռ, գրասեղան ու նույնիսկ փայտի վառարան կա:

 

 

 

 

 

ԱՄՆ-ի անտառներում «մեկուսացած» գրադարան, որ յուրաքանչյուր գրքասերի երազանքն է (լուսանկարներ)