«Հարի Փոթերի» Հերմիոնայի տունը վաճառվում է 2,4 միլիոն ֆունտ սթերլինգով (լուսանկարներ)

15:02 • 26.09.16

Հարի Փոթերի մասին ֆիլմերի գլխավոր հերոսներից մեկի` Հերմիոնա Գրենջերի լոնդոնյան տունը վաճառվում է 2,4 միլիոն ֆունտ սթերլինգով (մոտ 3,6 մլն ԱՄՆ դոլար), հաղորդում է Mirror-ը:


 
Նշվում է, որ տունը կարելի է տեսնել «Հարի Փոթերն ու մահվան ընծաները. մաս 1»-ում: Սյուժեի համաձայն` այդ տանն ապրել են Հերմիոնա Գրենջերի ծնողները:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ տունը վաճառքի է հանվել վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ: Լոնդոնի Համփսթեդ Գարդըն Սաբըրբ արվարձանում գտնվող 231 քառակուսի մետր մակերեսով եռահարկ շինությունը վեց սենյակ, նախասրահ ու հյուրասենյակ ունի: Տան տարածքում նաև երկու այգի կա: