Աբստրակտ պատկերներ, որոնք ստեղծվում են ջրի և բուսայուղի շփման արդյունքում (լուսանկարներ, տեսանյութ)

12:39 • 26.09.16

Մակրոլուսանկարչությունն ավելի տարածված ուղղություն է դառնում ֆոտոնկարչության բնագավառում՝ բազմաթիվ մարդկանց համար բացահայտելով այս ուղղության դեռևս քիչ հայտնի գեղեցկությունը:

 

Ինչպես նշում է boredpanda.com կայքը, լուսանկարչուհի Լինդա Բիբան մակրոլուսանկարչության լավագույն վարպետներից մեկն է, որ սիրում է իր աշխատանքներում բացահայտել առօրյայում աննկատ մնացող գեղեցիկ պատկերները:

 

«Ես սիրում եմ զարմացնել դետալներով, որոնցում թաքնված է մի ամբողջ՝ մեզ անծանոթ աշխարհ»,-իր աշխատանքների մասին ասել է հեղինակը:

 

Ստորև boredpanda.com-ը ներկայացնում է Բիբայի վերջին ֆոտոշարքերից մեկը, որում ներկայացված են ջրի ու բուսայուղի կաթիլների շփման արդյունքում ծնված աբստրակտ պատկերներ.

 

 

 

Աբստրակտ պատկերներ, որոնք ստեղծվում են ջրի և բուսայուղի շփման արդյունքում (լուսանկարներ, տեսանյութ)