Օբաման Սպիտակ տանը կկազմակերպի Դի Կապրիոյի նոր ֆիլմի ցուցադրությունը

14:52 • 26.09.16

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր է իր պաշտոնական նստավայրում՝ Սպիտակ տանը, կազմակերպել օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոյի նոր ֆիլմի ցուցադրությունը:

 

Ինչպես նշում է The Independent-ը, նախկինում որևէ նախագահի օրոք նման բան տեղի չի ունեցել: Աղբյուրը նաև մանրամասնում է, որ «Ջրհեղեղից առաջ» (Before the Flood) ֆիլմի թեման կլիմայական փոփոխություններն են:

 

Նշվում է, որ հոկտեմբերի 3-ին կայանալիք ցուցադրությանը հաջորդելու է թեմատիկ քննարկում հայտնի քաղաքական գործիչների, գիտնականների ու կինոգործիչների մասնակցությամբ:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ 41-ամյա Դի Կապրիոն ակտիվորեն զբաղվում է գլոբալ բնապահպանական խնդիրներով և միլիոնավոր դոլարներ է նվիրաբերում տարատեսակ հիմնադրամների:

 

 

Օբաման Սպիտակ տանը կկազմակերպի Դի Կապրիոյի նոր ֆիլմի ցուցադրությունը