Սասունի Մարութա լեռան գագաթին գտնվող Սբ Աստվածածին վանքի ճանապարհը կվերանորոգվի ուխտավորների համար (լուսանկարներ)

12:28 • 26.09.16

Սասունի Մարութա լեռան գագաթին գտնվող հռչակավոր Սուրբ Աստվածածին վանքի ճանապարհը կբացվի զբոսաշրջիկների համար, հայտնում է Թուրքիայի Բաթմանի նահանգապետարանի (պատմական Սասունի հիմնական մասն այսօր Սասոն անվամբ կցված է Թուրքիայի Բաթմանի նահանգին) պաշտոնական կայքը: 

Դեպի Մարութա լեռան ստորոտ կփորվի 8 կիլոմետրանոց ճանապարհ, որը բաց կլինի հայ և օտարազգի զբոսաշրջիկների համար: 



Լուսանկարը՝ Սոֆյա Հակոբյանի

Հիշեցնենք, որ 2013թ.-ին անհայտ անձանց կողմից կոտրվել էր Սուրբ Աստվածածին վանքի գմբեթը:



Լուսանկարները՝ Համլետ Հովսեփյանի

Ստամբուլի սասունցիների համայնքի տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար հանդիպումներ են անցկացրել Սասունի շրջկենտրոնի ղեկավարների ու քաղաքապետերի հետ վանքի ճանապարհի վերանորոգման հարցով:



2973 մետր բարձրության վրա գտնվող Սուրբ Աստվածածին վանքը, որը տեղի բնակիչների կողմից կոչվում է նաև Մարութա վանք, համարվում է Սասունի գլխավոր ուխտատեղին, որտեղ ամեն տարի հուլիս ամսվա վերջին շաբաթը կազմակերպվում է ուխտագնացություն, որից հետո կատարվում է զոհաբերություն: Մարութայի ուխտին մասնակցում են թե՛ տեղի հայերը, թե՛ արաբներն ու քրդերը: 







Լուսանկարները՝ Սոֆյա Հակոբյանի 

Սասունի Մարութա լեռան գագաթին գտնվող Սբ Աստվածածին վանքի ճանապարհը կվերանորոգվի ուխտավորների համար (լուսանկարներ)