Հայտարարվել են «Շերլոկ»-ի նոր սերիաների անվանումները

17:14 • 26.09.16

BBCOne-ը Twitter-ում հրապարակել է բրիտանական «Շերլոկ» սերիալի նոր սերիաների անվանումները:

 

Ինչպես նշում է The Independent-ը, չորրորդ սեզոնի առաջին դրվագը կոչվում է The Six Thatchers («Վեց Թեչերները»), երկրորդը` Lying Detective («Ստախոս խուզարկու»):

 

Աղբյուրը մանրամասնում է, որ սերիաների անվանումները համապատասխանում են Արթուր Կոնան Դոյլի The Adventure of the Six Napoleons («Վեց Նապոլեոն») ու The Adventure of the Dying Detective («Մեռնող խուզարկուի արկածները») պատմվածքներին:

 

Ենթադրվում է, որ Thatchers բառը կարող է կապված լինել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի անվան հետ:

 

Կայքը գրում է, որ երկրորդ պատմվածքում Հոլմսը ուզում է Քելվերտոն Սմիթին ստիպել խոստովանել զարմիկի սպանությունը, ինչի համար ձևացնում է, իբր մահանում է ծանր հիվանդությունից: 

Հայտարարվել են «Շերլոկ»-ի նոր սերիաների անվանումները