Հրապարակվել են Sony-ի ֆոտոմրցույթի ամենավառ աշխատանքները (լուսանկարներ)
Միջազգային Sony World Photography ամենամյա ֆոտոմրցույթը հրապարակել է այս տարվա մասնակիցների ամենավառ աշխատանքները:
Ինչպես նշում է Корреспондент.net-ը, մրցույթին մասնակցում են թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարիչներ:
Կայքը գրում է, որ այս տարի մրցույթին մասնակցում է ավելի քան 200 հազար լուսանկարիչ 186 երկրից, որոնք պայքարում են հաղթելու և 30 հազար ԱՄՆ դոլարի չափով մրցանակ ստանալու համար:
Նշվում է, որ մրցանակակիրները կընտրվեն տարբեր կատեգորիաներում ու ենթակատեգորիաներում: Այժմ շարունակվում է մասնակցության հայտերի ընդունումը, որը կտևի մինչև 2017 թվականի հունվարի 10-ը, իսկ հաղթողների անունները կհայտարարվեն մի քանի օր անց:




















