Ասիացի երգչի կատարումը դարձել է Gangnam Style-ի մրցակիցը (տեսանյութ)

16:53 • 26.09.16

9GAG պորտալի ֆեյսբուքյան էջում The Story Of Pen Pineapple Apple Pen անվանումով տեսահոլովակ է հրապարակվել, որը մեկ օրում ավելի քան 33 միլիոն դիտում է ունեցել:


Ինչպես նշում է Lenta.ru-ն, ոսկեփայլ կոստյումով տղամարդը երգում է այն մասին, որ գրիչն ու անանասը, ինչպես նաև գրիչն ու խնձորը միացնելու դեպքում կստացվի գրչա-անանասա-խնձորային գրիչ:


Կայքը գրում է, որ հարավկորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style հոլովակը հրապարակումից 2 ամիս անց մոտ 100 միլիոն դիտում էր ունեցել։

 

Ասիացի երգչի կատարումը դարձել է Gangnam Style-ի մրցակիցը (տեսանյութ)