Ջասթին Բիբերը և Բեյոնսեն հայտնվել են MTV Europe Music Awards-ի հավակնորդների թվում
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը և ամերիկուհի Բեյոնսեն հայտնվել են MTV Europe Music Awards մրցանակաբաշխության հավակնորդների շարքում:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, արտիստները առաջատար դիրքեր են զբաղեցնում անվանակարգերի թվով. յուրաքանչյուրը կարող է 5-ական մրցանակի արժանանալ:
Բեյոնսեն, մասնավորապես, առաջադրվել է «Լավագույն տեսանյութ» Formation ստեղծագործության համար, ինչպես նաև «Լավագույն երգչուհի» և «Լավագույն կենդանի կատարում» անվանակարգերում:
Բիբերը, ով 2015-ին 5 միրցանակ է ստացել, կարող է այս տարի առաջադրվել է «Լավագույն երգ» (Sorry ստեղծագործության համար) և «Լավագույն երգիչ» անվանակարգերում:
Բրիտանուհի Ադելը մրցանակաբաշխությունում ներկայացվել է 4 անվանակարգերում, որոնց շարքում են «Լավագույն երգ» (Hello ստեղծագործության համար) և «Լավագույն երգչուհի» անվանակարգերը: Նույն քանակով անվանակարգերում առաջադրվել է նաև Coldplay բրիտանական ռոք խումբը:
MTV Europe Music Awards մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:










