Ջոլի-Փիթի հետքերով. դերասաններ Նաոմի Ուոթսն ու Լիվ Շրայբերը հայտնել են ամուսնալուծության մասին
Անջելինա Ջոլի-Բրեդ Փիթ հոլիվուդյան զույգի սկանդալային բաժանմանը հաջորդել է ևս մի աստղային ամուսնալուծություն, գրում է Tatler-ը՝ մանրամասնելով, որ հայտնի դերասաններ Նաոմի Ուոթսն ու Լիվ Շրայբերը ևս ամուսնալուծվում են:
Նշվում է, որ զույգն այս մասին հայտնել է տարածած համատեղ հայտարարության միջոցով:
«Անցած մի քանի ամսվա ընթացքում մենք հանգել ենք այն եզրակացության, որ ընտանիքի համար ավելի նպաստավոր կլինի մեր բաժանումը: Մենք պատրաստ ենք հարաբերությունների նոր փուլի, և, իհարկե, կանենք հնարավորը մեր երեխաներին ստեղծված իրավիճակի տհաճ հետևանքներից զերծ պահելու համար»,-նշվում է հայտարարության տեքստում:
Աղբյուրը մանրամասնում է, որ 47-ամյա Ուոթսն ու 48-ամյա Շրայբերն ունեն 2 որդի՝ 7-ամյա Սեմյուելն ու 9-ամյա Ալեքսանդրը:
















