Հայ դիմահարդարուհու Ֆրիդան, որ օրիգինալ կտավից չի տարբերվում (լուսանկար)

13:12 • 27.09.16

 

Հեղինակավոր Boredpanda.com կայքը հրապարակել է ինքնուս դիմահարդարուհի Բելլա Գրիգորյանցի աշխատանքներից մեկը` մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի ինքնադիմանկարի վերարտադրությունը:

 

Նշենք, որ Բելլան հայտնի ինքնադիմանկարը վերարտադրել է իր իսկ մարմնի վրա, իսկ Էնդրյու Քեզինը լուսանկարել է նրա աշխատանքի արդյունքը:

 

Բելլա Գրիգորյանցը ծնվել է Հայաստանում, մեծացել Մոսկվայում, այնուհետև վերադարձել Հայաստան ու ավարտել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

 

Վերջերս Բելլան իր ամուսնու և երեխաների հետ տեղափոխվել է Գերմանիա: Այժմ նա ապրում է Բեռլինում ու զբաղվում է իր սիրելի հոբբիներով` գեղարվեստական դիմահարդարմամբ և ձեռագործ զարդերի դիզայնով ու պատրաստմամբ:

 

Բելլայի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հայ դիմահարդարուհու Ֆրիդան, որ օրիգինալ կտավից չի տարբերվում (լուսանկար)