Պորտուգալացի արվեստագետը բարձրացնում է աղտոտման խնդիրը` աղբից կենդանիներ պատրաստելով (լուսանկարներ)
Պորտուգալացի արվեստագետ ու փողոցային նկարիչ Արթուր Բորդալոն կենդանիների հիասքանչ քանդակներ է ստեղծում, սակայն, ի տարբերություն արվեստագետների մեծամասնության, նա չի գնում աշխատանքի համար պահանջվող նյութերը, այլ օգտագործում է հավաքված աղբը:
Boredpanda.com-ը գրում է, որ Բորդալոն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է Պորտուգալիայում, այնուհետև աշխատել է ԱՄՆ-ում և Էստոնիայում:
Արվեստագետը կենդանիներին պատկերում է այն միջոցներով ու նյութերով, որոնք վտանգ են ներկայացնում բնությանը:

























