Lionsgate-ը կարող է նկարահանել «Մթնշաղ»-ի շարունակությունը
Կանադա-ամերիկյան Lionsgate կինոընկերությունը կարող է նկարահանել ռեժիսոր Քրիս Վեյտցի «Մթնշաղային սագա»-ի շարունակությունը, որը հիմնվել է ամերիկացի գրող Ստեֆանի Մայերի գրքերի վրա: Այս մասին հաղորդում է ComingSoon-ը:
«Ֆիլմի շարունակության նկարահանումը հնարավոր է, բայց հաստատ չէ: Ամեն ինչ կախված է Ստեֆանի Մայերից: Եթե նա ցանկանա պատմել այդ կերպարների հետ կապված պատմությունը, կինոընկերությունը կաջակցի նրան»,- մանրամասնել է Lionsgate Motion Picture Group ընկերության համանախագահ Պատրիկ Վաքսբերգերը:
Ֆիլմերում գլխավոր դերերը խաղացել են Քրիստեն Սթյուարտը և Ռոբերտ Պատինսոնը։










