Համացանցում հայտնվել է Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ վավերագրական ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

13:53 • 28.09.16

National Geographic-ը հրապարակել է «Մինչև ջրհեղեղը» վավերագրական ֆիլմի թրեյլերը, որում նկարահանվել է ամերիկացի դերասան և ակտիվիստ Լեոնարդո Դի Կապրիոն, հաղորդում է Gazeta.ru-ն:

 

Ֆիլմը պատմում է կլիմակայան փոփոխությունների պատճառով տեղի ունեցող համաշխարհային իրադարձությունների մասին:

 

«Ես ուղղակի ուզում եմ իմանալ, թե որքան ենք խորացել, և արդյոք կարող ենք այս ամենը դադարեցնելու համար որևէ բան անել»,- ասել է Դի Կապրիոն ֆիլմում:

 

Նշվում է, որ Դի Կապրիոն ֆիլմը պատրաստել է դերասան ու ռեժիսոր Ֆիշեր Սթիվենսի հետ:

 

Կայքը գրում է, որ հոկտեմբերի 21-ից ֆիլմը կարելի է դիտել Նյու Յորքի ու Լոս Անջելեսի կինոթատրոններում, իսկ հոկտեմբերի 30-ից այն հասանելի կլինի ամբողջ աշխարհին National Geographic ալիքով:

 

Համացանցում հայտնվել է Լեոնարդո Դի Կապրիոյի մասնակցությամբ վավերագրական ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)