Հրապարակվել է «Դոկտոր Սթրենջ» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
Ամերիկյան Marvel Entertainment ընկերությունը հրապարակել է «Դոկտոր Սթրենջ» ֆիլմի նոր թրեյլերը: Ֆիլմում որպես գլխավոր դերակատար է հանդես եկել բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Կայքը գրում է, որ ֆիլմում նկարահանվել են Թիլդա Սուինթոնը, Մադս Միկելսենը, Ռեյչել ՄքԱդամսն ու Չիվետել Էջիոֆորը, իսկ ռեժիսորն է Սքոթ Դերիքսոնը: ԱՄՆ-ում ֆիլմը հանդիսատեսին կներկայացվի 2016 թվականի նոյեմբերի 4-ին:
«Վրիժառուներն աշխարհը պաշտպանում են ֆիզիկական վտանգներից: Մենք այն պաշտպանում ենք ավելի առեղծվածային սպառնալիքներից» արտահայտությամբ Marvel Studios-ը փորձում է հայտնել, որ իր 14-րդ լիամետրաժ ֆիլմը կտարբերվի այն ամենից, ինչ եղել է մինչև այժմ:










