«Հարի Փոթերը» գլխավորել է գրքերի լավագույն էկրանավորումների վարկանիշը

00:03 • 28.09.16

«Հարի Փոթերի» մասին ֆիլմերը կրկին գլխավորել են գրքերի լավագույն էկրանավորման վարկանիշը. հաղորդում է The Guardian-ը` հղում անելով Մեծ Բրիտանիայում անցկացված հարցմանը:

 

Նշվում է, որ հարցվածների 32%-ը Ջոան Ռոուլինգի գրքերի վրա հիմված ֆիլմերն ընգրկել է թոփ տասնյակի մեջ, և նման արդյունք ստացվել է 2015 թվականի մարտին: Ուսումնասիրությանը մասնակցել է կինոթատրոնների 2 հազար մասնակից:

 

Կայքը գրում է, որ վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Չարլզ Դիքենսի «Սուրբ Ծննդյան երգը», որն իր թոփ տասնյակի մեջ ներառել է հարցվածների 30%-ը:

 

Վարկանիշի երրորդ տեղում հայտնվել է Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից»-ը, որի հիման վրա նկարահանվել է «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը:

«Հարի Փոթերը» գլխավորել է գրքերի լավագույն էկրանավորումների վարկանիշը