Էմի Շումերը դարձել է ամենաբարձր վարձատրվող կատակերգուների վարկանիշի միակ իգական սեռի ներկայացուցիչը
Ամերիկացի դերասանուհի Էմի Շումերը դարձել է հեղինակավոր Forbes ամսագրի կազմած 2016 թվականի ամենաբարձր վարձատրվող կատակերգուների վարկանիշի միակ իգական սեռի ներկայացուցիչը` 17 միլիոն դոլար եկամտով զբաղեցնելով 4-րդ տեղը:
Առաջին տեղը զբաղեցրել է դերասան Քևին Հարթը` հաշվետու ժամանակաշրջանում վաստակելով 87,5 միլիոն դոլար:
Երկրորդ տեղում հայտնվել է Ջերի Սայնֆելդը` 43,5 միլիոն դոլար եկամտով:
Թերի Ֆեյթորը զբաղեցրել է վարկանիշի երրորդ տեղը` 21 միլիոն դոլար եկամտով:
Ցանկում են հայտնվել նաև Ջեֆ Դանեմը, Դեյվ Շապելը, Ջիմ Գեֆիգանը, Գաբրիել Իգլեսիասը, այլք։










